«Տոտոնհեմ»-ի կիսապաշտպան Դելե Ալին ճանաչվել է Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
20-ամյա ֆուտբոլիստն արդեն ստացել է մրցանակը, որը սահմանում է Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան: Իսկ քվեարկությանը մասնակցում են Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները:
Հավելենք, որ Ալին ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 խաղի, որոնցում դարձել է 10 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: