ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հանովերում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ կքննարկի «Իսլամական պետության» դեմ կիբերզենք կիրառելու հնարավորությունը:
«ԱՄՆ-ն առաջարկում է փոխել ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոցները՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, որոնք մինչև վերջին ժամանակները գլխավորապես կիրառում էին Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու ԿԺԴՀ-ն»,-հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ կիբերզենքը կարող է անջատել զինյալների կապի համակարգը, ինչպես նաև արգելափակել փողերի փոխանցումը և այլն: Կամ, օրինակ, կիբերզենքի օգնությամբ կարելի է ահաբեկչական խմբավորումների ղեկավարների անունից հրամաններ արձակել:
Նոր տեխնոլոգիաների կիրառման հետ միաժամանակ Միացյալ Նահանգները մտադիր են հավելյալ ռազմական կոնտինգենտ ուղարկել Սիրիա: