Գերմանիան ավիաբազա կհիմնի Թուրքիայում. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան մտադիր է մոտ 65 միլիոն եվրո տրամադրել Թուրքիայում իր հետախույզ-ռմբակոծիչների համար ավիաբազա հիմնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Spiegel Online-ին:

Ավիաբազան ենթադրաբար կտեղակայվի թուրքական Ինջիրլիկ ռազմաբազային մոտակայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) մտադիր է հիմնել ավիաբազան Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:

Ենթադրվում է, որ մոտակա կես տարին մոտ 10 միլիոն եվրո կծախսվի Tornado հարվածային հետախույզ-ռմբակոծիչների և վերալիցքավորման ինքնաթիռների համար:




Լրահոս