Պուտինը քննադատել է Թուրքիայի իշխանություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է հանցագործների հետ Թուրքիայի իշխանությունների հնարավոր կոնտակտների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ Թուրքիան դեռևս չի կարողանում հաղթահարել հարևան երկրներից հանցագործների հոսքի խնդիրը:

«Թուրքիայի իշխանությունները, ում հետ հայտնի հարաբերությունները ձևավորվեցին ոչ մեր մեղքով, ցավոք, չեն կարողանում հաղթահարել մերձակա երկրներից տարբեր հանցավոր խմբավորումների հոսքը, քանի որ, կարծես թե, նրանք կոնտակտի մեջ են վերջիններիս հետ»,-ասել է Պուտինը:

Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է «Համառուսական ազգային ճակատ» ֆորումի ժամանակ:




Լրահոս