Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած եւս մեկ քաղաքացի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն այժմ նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նա ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական հաստատություն: Այս կնոջ, ինչպես նաեւ մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնվում է մասնագետների եւ անձամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում: