Մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այդ դեպքում մենք ներկայանում ենք որպես ինքնիշխանության համար պայքարող ժողովուրդ:
«Մենք ասել ենք, որ գնում ենք փոխզիջման և ասում ենք, որ մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը: Մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար»,-նշեց Նաղդալյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում