Պաշտոնական Երևանի հայտարարությունը հակասական է և ոչ տրամաբանական: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը՝ մեկնաբանելով ԼՂ հարցով բանակցություններ սկսելու համար անհրաժեշտ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրած պայմանները:
«ՀՀ նախագահը հրաժարվել է բանակցություններ վարել, այն դեպքում երբ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Այդ երկու հայտարարությունները հակասում են միմյանց: Դժվար է այդ հայտարարություններում տրամաբանություն գտնել»,- ասել է Գաջիևը:
«Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ»,- ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: