Կանեփի թփեր` տան բակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ին, ժամը 17.40-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հակոբյանց փողոցի թիվ 57 տան բնակիչ ոմն Արտակ թմրադեղ է օգտագործում և ներկայումս էլ պատրաստում է: Մեկնած օպերատիվ խումբը  1978 թ. ծնված Արտակ Մ.-ի տան բակից հայտնաբերել է  60-210 սմ բարձրությամբ կանեփանման  4 թուփ: նԸստ Արտակ Մ.-ի բացատրության` վերը նշված թփերը կանեփի բույսեր են, որոնք ցանել և մշակել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս