Սիրիայում «լռության ռեժիմ» է հաստատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական Դամասկոսի և Լաթաքիայի արվարձաններում ուժի մեջ է մտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռքբերված «լռության ռեժիմը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի օրն առավոտյան հայտարարել է, որ «լռության ռեժիմն» ուժի մեջ է մտնում Դամասկոսում 24 ժամ ժամկետով, իսկ Լաթաքիայում և նրա հյուսիսային արվարձաններում՝ պետք է տևի 72 ժամ:

««Լռության ռեժիմը» պետք է սահմանափակի ահաբեկչական մի քանի խմբավորումների և իրավիճակը շիկացնողների գործողությունները, որոնք հարմար պահ են փնտրում՝ քաղաքացիական բնակչության վրա հարձակում գործելու համար»,-ասվում է Սիրիայի ԶՈւ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից գործում է հրադադարի ռեժիմը:




Լրահոս