Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Նուսայբին շրջանում «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք ուժայինների միջև բախումներ են եղել:
Ինչպես իրազեկում է թուրքական «milliyet» թերթի կայքը՝ PKK-ականները սպանել են 1 թուրք զինծառայողի: Երկու հոգի էլ վիրավորվել է: Ապրիլի 30-ին առավոտյան քուրդ գրոհայինները հարձակումն իրականացրել են այն ժամանակ, երբ անվտանգության ուժերը և սակրավորները Նուսայբինի Աբդուլքադիրփաշա, Ֆըրաթ, Յենիշեհիր, Դիջլեև Քըշլա թաղամասերում իրականացնում էին ականազերծման, բարիկադների և զինանոցների ոչնչացման աշխատանքներ:
Արդեն 48 օր է, ինչ Նուսայբինում շարունակվում է պարետային ժամը: Թուրքական ուժերի կողմից քուրդ գրոհայինների դեմ գործողությունները շրջանում շարունակվում են: