Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը: Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալներ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) մեղադրական եզրակացությունները:
Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Վահան Հակոբյանը խնդիրներ է ունեցել 2015թ. մարտի 5-ին սպանված Դրաստամատի Հակոբջանի`Դրոյի և մյուսների հետ, Տլեի և Ծգլի հետ հետևել է Լևոն Ղազարյանին, իմացել է նրա գտնվելու վայրը:
Վահան Հակոբյանը Գաստիկը, ներկայացել է այլ անունով, ավտոմեքենա են գողացել, երեք ինքնաձիգ: Երեք ամբաստանյալները, իմանալով որ Լևոն Ղազարյանը գնալու է «Նուբարաշեն» ՔԿՀ` Դավիթ Իսպիրյանին տեսնելու, հետևել են նրան: Մեսրոպ Նազարյանցը պետք է հսկեր շրջակայքը, սակայն Գաստիկենց չի նկատել: Նախորդ տարվա մարտի 4-ին Երրորդմասի Լյովիկին և ընկերներին սպանելուց հետո, փախուստի են դիմել, մի քանի ավտոմեքենա են փոխել, Սուրեն և Կարեն Երեմյաններին պատկանող «Միլենա» տաքսի ծառայություն են գնացել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում