“”ՉԻ” տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Տիգրան Սարգսյանին առաջիկայում Եվրոպայում սպասվող դոնորների հավաքին ներկայացնել մեկ միլիարդ եվրոյից ավելի գրանտային ծրագրի հիմնավորումներ։ Գումարները ՀՀ իշխանությունները գրանտի տեսքով ուզելու են հետևյալ ծրագրերի կամ ոլորտների համար. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներ, ջրային համակարգի կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանության, նոր ջրամբարների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության աջակցման ծրագիր, կրթական համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրում և այլն։
Մեր տեղեկություններով՝ ոռոգման համակարգի աշխատանքների համար ՀՀ կառավարությունը նախատեսում է վերցնել շուրջ 532 միլիոն եվրո։ Ի դեպ՝ ՀՀ իշխանությունները նախատեսել են, որ դրամաշնորհը կտրվի փողային տարբերակով. այն կսկսվի 2013 թվականին և կավարտվի 2025 թվականին։
Իսկ Եվրոպան ամենայն հավանականությամբ կհաստատի գրանտը, որովհետև առջևում Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարց կա։ Կարծիք կա, որ սա Եվրոպան ոչ թե “կաշառք” է դիտարկում, այլ իրապես համոզված է, որ գումարը կօգնի, որպեսզի Հայաստանը էական՝ եվրոպական քաղաքակրթական նշաձողերին համապատասխան բարեփոխումներ իրականացնի”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։