Մադրիդի «Ռեալ»-ն արժանի էր եզրափակչին, ավելի լավ տեսք ուներ, քան «Մանչեսթեր Սիթի»-ն: Նման կարծիք է արտահայտել իսպանական ակումբի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը` խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման (1:0) մասին:
«Պատասխան խաղում կար մտավախություն, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կկարողանա մեկ գնդակ խփել և բարդացնել «Ռեալ»-ի կյանքը, սակայն հյուրերը ոչինչ էլ չստեղծեցին: «Ռեալ»-ն ավելի լավ էր խաղում:
Իսկ «Բավարիա»-«Ատլետիկո» խաղում կառանձնացնեի երկու դարպասապահների լավ խաղը: Օբլակը գերազանց մրցաշրջան է անցկացնում և ցանկանում եմ շնորհավորել «Ատլետիկո»-ին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»,- նշել է Կասիլյասը: