168 ժամ. Մարտունիում տների 72 տոկոսը վթարային է եվ ցանկացած պահի կարող է փլվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղի տների 72 տոկոսը վթարային է: Այս մասին գրում է “168 ժամը” եւ հավելում. “Դեռեւս 1999թ. իրականացված ուսումնասիրությունների եզրակացության համաձայն` բնակարաններին տրվել է վթարայնության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կարգի աստիճան: Մարտունու գյուղապետ Արթուր Ասատրյանը “168 ժամի” հետ զրույցում չբացառեց, որ նոր ուսումնասիրութուններ կատարելու դեպքում՝ դրանց վթարայնության աստիճանը փոխվի. “Նույնիսկ 5-րդ աստիճան կարող է դառնալ”,- ասաց նա: Գյուղապետի խոսքով՝  փլուզման վտանգի տակ է գտնվում 90 տուն, որոնց բնակիչների ճակատագրերն անորոշ են. նրանք շարունակում են մինչ օրս բնակվել օր օրի փլվող տան ներսում. “Անընդհատ հոսք կա, վտանգը մեծ է, բայց դե ինչ արած, գյուղացին էսօր փող չունի, որ կարողանա նոր տուն առնի, ստիպված ապրում է էդ պատերի մեջ”:
683 բնակիչ ունեցող Մարտունիում հիմնական զբազվածությունը անասնապահությունն է, մեկ էլ` արտագնա աշխատանքը, իսկ մեկնողները շատ հաճախ չեն էլ վերադառնում հայրենիք:
Այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ուղղությամբ, Արթուր Ասատրյանը պատասխանեց. “Ոչ մի բան էլ չի արվում, ես որ մի տարվա գյուղապետ եմ, իմ պաշտոնավարման օրերին ոչինչ չի արվել…”:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս