ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, որը պատգամավոր է դարձել Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքից՝ մեծամասնական ընտրակարգով, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ ապրում է միայն իր պատգամավորական աշխատավարձով, որն ամսական կազմում է մոտ 560 հազար դրամ: Բայց, ինչպես ընդունված է իշխանության ներկայացուցիչների մոտ, փոխարենը պատգամավորի կինը՝ Նվարդ Ավետիսյանը, ամուսնուց ակնհայտ հարուստ է:
Նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 47 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 4 ձեռնարկությունից ստացած շահաբաժինները, որոնք ընդհանուր կազմել են 71 մլն 180 հազար դրամ:
Այսպես որ շարունակվի, Հայաստանում տղամարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակով հատուկ օրենքներ ընդունելու անհրաժեշտություն կառաջանա: Ի վերջո, այսպես չի կարող շարունակվել, Հայասանի պաշտոնյաները, որոնք իրենց չխնայելով օր ու գիշեր աշխատում են հանուն ժողովրդի, մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, իսկ նրանց տնային տնտեսուհի կանայք մեկը մյուսից հաջողակ գործարարներ են, որոնք տասնյակ հարյուրավոր միլիոն դրամների եկամուտներ են ստանում: Սա արդար չէ: