Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն կարծում է, որ թիմի պաշտպան Մատց Հյումելսը վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ:
«Հյումելսը վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ: Գնդակը նրա կիսադաշտում է: Կարծում եմ՝ ամեն կորոշվի հաջորդ շաբաթ»,- նշել է Վատցկեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաստատվել էր, որ «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն բանակցություններ են վարում Հյումելսի տրանսֆերի շուրջ: