Էրդողանը ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունն իր երկրի ռազմավարական նպատակն է:

Նա նշել է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի հույս ունի և որ դա իր հերթին կօգնի արագացնել անդամակցության գործընթացը:

Ավելի վաղ՝ մայիսի 6-ին, նա կոշտ քննադատության էր ենթարկել եվրոպական իշխանություններին՝ վիզաների չեղարկման համար չափազանց խիստ չափանիշների համար:

«Այն պահին, երբ Թուրքիան հարվածների է ենթարկվում ահաբեկչական կազմակերպությունների և նրանց բացահայտ կամ գաղտնի աջակցող ուժերի կողմից, ԵՄ-ն պահանջում է մեզանից փոխել ահաբեկչության մասին օրենքը: Նրանք ասում են. «Ես կչեղարկեմ վիզային ռեժիմը, և դա իմ պայմանն է»: Կներեք, մենք գնում ենք մեր ճանապարհով, իսկ դուք գնացեք ձեր ճանապարհով: Համաձայնագրեր կնքեք ում հետ ցանկանում եք»,- ասել էր նա Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ:

Մայիսի 4-ին հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները, հաղորդում է Reuters-ը:




Լրահոս