Ամերիկյան The Washington Post պարբերականը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 4-օրյա պատերազմի ֆոտոքրոնիկան: Լուսանկարներում Ղարաբաղի հյուսիսում գտնվող Թալիշ գյուղն է, 1988-94թթ. Ղարաբաղյան պատերազմի վետերանները, ովքեր կրկին առաջնագիծ են մեկնել, Ղարաբաղի վարչապետի աշխատասենյակում հանդիպմն ու 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի հետ հրաժեշտը, ով դարձավ խաղաղ բնակչության շրջանում պատերազմի առաջին զոհը:
Պարբերականը մեջբերում է հայ ֆոտոթղթակից Անուշ Բաբաջանյանի խոսքը. «Կասկած չկա, որ այդ մարդիկ կարող են պայքարել իրենց հողի համար»:
«Լուսանկարներն այնքան տպավորիչ և համոզիչ են, որ այդ իրադարձությունների մասին կարող են պատմել ավելին, քան կարող է թվալ առաջին հայացքից»,-նշում է The Washington Post-ը: