Ինչպես ոտքերի արանքում հաճախակի պատռվող ջինսե տաբատին նոր տեսք հաղորդել, այնպես, որ «վերանորոգման» հետքը նույնիսկ չնկատվի:
Իրավիճակը փրկում է նույն ջինսե կտորից արված կարը: Եվ հենց այդ պատճառով պետք չէ դեն նետել ավելորդ ջինսե կտորները:

Անհրաժեշտ է՝
– համապատասխան գույնի կտոր
– ինքնասոսնձվող ֆլիզելին
– թելեր
– մկրատ
– ձևավոր մկրատ
– կարի մեքենա
Աշխատանքը ընթացքը՝
1. Զգուշորեն կտրեք պառված հատվածի եզրերը:

2. Պատրաստեք կտորը: Այն չափսով պետք է ավելի մեծ լինի պատռված հատվածից: Թարս կողմից պարագծով սոսնձեք ֆլիզելինը, վրան դրեք կտորը:

3. Արդուկի միջոցով ամրացրեք այն: Տաքության ազդեցության տակ ֆլիզելինը կսոսնձի կտորը:

4. Պարագծով սկզբից միջնաստառ կարեք, ապա զիգզագաձև:

5. Կտրեք ավելորդ թելերը:

6. Ջևավոր մկրատով կտրեք կտորի դուրս եկած մասերը, ապա արդուկեք:

7. Ապա նաև դիմային հատվածից:

8. Պատրաստ է:































