Էրդողանն ու Բան Կի Մունը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսազրույց է ունեցել, փոխանցում է Anadolu-ն:

Թուրք նախագահի ադմինիստրացիայի աղբյուրները հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային կազմակերպության անունից իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի նախագահին ՄԱԿ-ի հովանու ներքո հումանիստար գագաթաժողով անցկացնելու համար:

Նա հույս է հայտնել, որ Ստամբուլում կհնչեցվեն հայտարարություններ, որոնք լսելի կլինեն ողջ աշխարհում:

Ի պատասխան՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան հպարտանում է նման մակարդակի միջոցառումների անցկացմամբ: Պետություն ղեկավարն ընդգծել է, որ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են, իսկ թուրքական կողմը կանի հնարավոր ամեն ինչ բարձր մակարդակով միջոցառման կազմակերպման և հյուրերին ընդունելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև սիրիական և կիպրական կոնֆլիկտներին:




Լրահոս