Առանց կուսակցության մնացած Կարո Կարապետյանը կհանգրվանի Վահան Բաբայանի նոր կուսակցությունո՞ւմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն էր տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքեց լուրերը. «Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես նախագահի կողքին կանգնած եմ ու կանգնելու եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս