Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է դստեր հարսանիքին, գրում է պակիստանյան The News պարբերականը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հրավիրվածների թվում է նաև Պակիստանի վարչապետ Նավազ Շերիֆը, նրա եղբայր Շահբազ Շերիֆը:
Պարբերականը գրում է, որ Էրդողանի դստեր հարսանիքին մի շարք պետությունների ղեկավարներ են հրավիրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Քաթարի շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին և այլք:
The News-ը նշում է, որ Էրդողանի դստեր՝ Սյումեյյե Էրդողանի հարսանիքը տեղի կունենա այսօր Ստամբուլում: Նա ամուսնանում է թուրք հայտնի գործարար Սելջուկ Բայրաքթարի հետ: Էրդողանի դստեր հարսանիքի անվտանգությունը ապահովելու համար նույնիսկ արբանյակներ են ներգրավված: