Ստեղծվել է բարեգործական հիմնադրամ` Օշական գյուղն ավելի բարեկարգ դարձնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճարտարապետ Արամ Խաչատրյան» մշակութային բարեգործական հիմնադրամը ստեղծվել է միակ հիմնադիր՝ գրող Սուսաննա Դարբինյանի կողմից 22.07.2015թ. կայացված որոշմամբ։

Պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել է 04.08. 2016թ.։
Հիմնադրման նպատակն է.

1. Հայաստանի Հանրապետության Օշական գյուղը դարձնել հուրահատուկ, խիստ հայկական բնակավայր։

2. Կառուցել մշակույթի կենտրոն– դպրոց՝ մեծ, հարուստ գրադարանով։

3. Կառուցել «Հայի տուն» թանգարան– կենտրոն, որտեղ կհավաքվեն բոլոր հայ գերդաստանների տոհմածառերն ու ավանդույթները։ Կառույցն անպայման կխորհրդանշի այբուբենի 36 սյուն–տառերով, կդառնա Սուրբ Մեսրոպ Մաշտոցի տունը, միավորելով՝ աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերին իր տանիքի տակ։

4. Հեշտացնել գյուղի բնակիչների կյանքը՝ աշխատատեղեր ստեղծելով։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է երեք անդամներից, բոլորն էլ Օշականի բնակիչներ են։




Լրահոս