ՀՀԿ-ական պատգամավորը 43 մլն-ով հողամաս է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանն անցած տարվա ընթացքում 140 մլն դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինություն և 43 մլն դրամով էլ հողամաս է գնել: Միաժամանակ պատգամավորը 150 մլն դրամով վաճառել է արտադրական նշանակության շինություն: Նա նաև 35 մլն դրամով վաճառել է իր Lexus LX 5.7 GAS  մակնիշի ավտոմեքենա:

Տեղեկացնենք, որ Մխիթարյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 164 մլն դրամ և 115 հազար դոլար: Անցած տարեսկզբին նրա փոխառության գումարը կազմել է 259 մլն 643 հազաև դրամ, որից 56 մլն 400 հազար դրամը վերադարձվել է: Իսկ տարեվերջին նրա փոխառության գումարը կազմել է 204 մլն 701 հազար դրամ: Որպես եկամուտ Մխիթարյանը հայտարարագրեկ է իր աշխատավարձը, վարջակալության դիմաց ստացել է 24 մլն 352 հազար դրամ, 24.5 մլն դրամի եկամուտ էլ հայտարարագրել է որպես շահաբաժին:

Իսկ պատգամավորի կինը` Արմինե Միքայելյանը, չի զիջել ամուսնուն: Նա անցած տարի 29 մլն 520 հազաև դրամով գնել է արտադրական նշանակության շինություն:




Լրահոս