Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երրորդ տուրի հանդիպումները:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթեց ռուս մրցակցին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտվեց Վրաստանը ներկայացնող Բադուր Ջոբավային:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին միմյանց հետ:

Հրանտ Մելքումյանը պարտվեց, Արման Փաշիկյանը կիսեց միավորը:

Հովհաննես Գաբուզյանը առավելության հասավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ:

Իսկ Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց այս առաջնությունում:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:




Լրահոս