Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի “Ծովինար” ռեստորանի մոտակայքում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Գեղասար գյուղ տանող ճանապարհին` 2000 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում՝ 1200 քմ, Գեղարքունիքի մարզի Այրք համայնքում` 15 հա ցորենի արտ,Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող դաշտում՝ 3 հա ցորենի հնձած արտ և խոտածածկ տարածք, Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում՝ 2000 քմ խոտածածկ տարածք, թփուտներ և աղբ, Գյուլիքևխյան փողոցի թիվ 17 և թիվ 21 շենքերի մոտակայքում՝ 200 քմ, Գյուրջյան փողոցում՝ 1000 քմ, Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում՝ 2000 քմ, Բուսաբանական այգում՝ 500 քմ, Մոլդովական փողոցում՝ Տորք Անգեղ արձանի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք և 7 ծառ, Գալշոյան փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Ղարիբջանյան փողոցի թիվ 138 մսուր-մանկապարտեզի մոտակայքում` 3200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: