Բելգիայում կստորագրվի Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-19-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կգտնվեն Բելգիայի Թագավորությունում, որի ընթացքում նախատեսվում է “Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ” համաձայնագրի ստորագրում:

Հորիզոն-2020 ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ Շրջանակային ծրագիրն է, որը գործելու է 2014-2020թթ. ընթացքում: Հորիզոն-2020-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար:




Լրահոս