Էրդողանը չի տխրի, եթե Եվրամիությունը չդյուրացնի վիզային ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի տխրի, եթե Եվրամիությունը չդյուրացնի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի իրականացնի Եվրամիության պահանջները, որոնք առաջ են քաշվել որպես հակաահաբեկչական օրենսդրության վերանայման պայման:

«Ես հավատում եմ, որ վաղ թե ուշ Եվրամիությունը կդյուրացնի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: Սակայն եթե նույնիսկ դա տեղի չունենա, ես անձամբ՝ որպես Թուրքիայի նախագահ, չեմ սգա: Ցավոք, ներկա պահին Եվրոպան զբաղվում է երկերեսանիությամբ, երբ մի կողմից դյուրացնում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների բնակիչների համար վիզային ռեժիմը, մյուս կողմից՝ պահպանում վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար, որոնց հետ բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության շուրջ»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով ATV հեռուստաալիքի եթերում:

Նա հիշեցրել է, որ այդ բանակցությունները Թուրքիան վարում է 1963թ.-ից:

Էրդողանի խոսքով՝ Եվրամիությունն այլ վերաբերմունք ունի մուսուլմաններով բնակեցված երկրների նկատմամբ: «Այսօր Գերմանիայում 3 միլիոն մուսուլման է բնակվում, իսկ ընդհանուր առմամբ Եվրոպայում մուսուլմանների թիվը հասել է 15-20 միլիոնի ինչպես Թուրքիայից, այնպես էլ աֆրիկական երկրներից»,-հավելել է նա:




Լրահոս