Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում կատալոնական «Բարսելոնա»-ն հանդիպեց «Սևիլյա»-ին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Հանդիպման հաշիվը բացվեց 97-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Խորդի Ալբան: Խաղի վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Նեյմարը: Այսպիսով, «Բարսելոնան» հաղթանակի շնորհիվ դարձավ Իսպանիայի գավաթակիր:
«Բարսելոնա»-«Սեւիլյա»՝ 2:0
Գոլը՝ Ալբա (97), Նեյմար (120)