Յուրա Մովսիսյանը` «Սպորտինգ Կանզաս Սիթի»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթի»-ին:

Առաջին խաղակեսի վերջնամասում Յուրա Մովսիսյանի հարվածից հետո գնդակը դիպչել է Դևիսին և հայտնվել է դարպասում: Իսկ 53-րդ րոպեին հայ հարձակվողն արդեն անձամբ է գոլի հեղինակ դարձել:

Rslsoapbox.com-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Յուրա Մովսիսյանին, ում գործողությունները գնահատվել է 8 բալով:

«Հաճելի էր հետեւել Մովսիսյանի խաղին:  Մի շարք հանդիպումներում բախտը չէր ժպտում հայ հարձակվողին: Երկրորդ խաղակեսում ևս մեկ գոլը ցույց տվեց Մովսիսյանի բարձրակարգ որակները»,- գրված է կայքում:




Լրահոս