«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրությունը դեռ չի հասցրել ամբողջությամբ ուժի մեջ մտնել, բայց ՀՀ իշխանություններն արդեն իսկ խախտում են այն: Բանն այն է, որ Սահմանադրության 210 հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունիսի 1-ից: ԸՕ նախագիծը, ինչպես հայտնի է, մայիսի 17-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Սովորաբար օրենսգրքերն ընդունվում են 3 ընթերցմամբ: Նախատեսվում է, որ մայիսի 25-ին արտահերթ նիստ է հրավիրվելու, որի ընթացքում ԸՕ-ն կընդունվի 3-րդ ընթերցմամբ:
Բայց նույնիսկ դա չի փրկում իրավիճակը: Բանն այն է, որ եթե անգամ նույն օրը ԸՕ-ն վազելով հասցնեն նախագահի նստավայր, եւ Սերժ Սարգսյանն այն ստորագրի, ու հաջորդ իսկ օրը այդ փաստաթուղթը հրապարակվի, ապա միեւնույն է՝ Սահմանադրության պահանջը չի կատարվում: «Իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ օրենքները կարող են ուժի մեջ մտնել հրապարակման պահից ոչ շուտ, քան տասներորդ օրը: Այսինքն՝ ամենաարագ հաշվարկներով անգամ ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը հինգ օրով խախտում են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: