Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սեփական բնակարանն ունի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Ինչպես տեղեկացնում է «Le Parisen»-ը, 28-ամյա արգենտինացին ձեռք է բերել 350 քառակուսի մետր տարածքով բնակարան Փարիզի Վիլա Մոնմորանսի համալիրում:
Նոր տունն ունի 6 ննջասենյակ, մարզասրահ եւ նույնիսկ սեփական կինոթատրոն: