Լուրջ առաջընթաց ՀՀ զինված ուժերում. ԱԹՍ չեզոքացնող սարքերը պրակտիկ փորձարկումներ կանցնեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ մասնագետները, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել: Ենթադրվում է, որ առաջիկայում նման սարքերն արդեն կարտադրվեն, եւ կսկսվեն դրանց պրակտիկ փորձարկումները: Այս հանգամանքը կարեւոր է, քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ մեր զինուժի միակ խնդիրը թշնամու կողմից անօդաչու սարքեր կիրառելու փաստն է:

Անօդաչու թռչող սարքերը ոչնչացնող համակարգ ստեղծելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան՝ ասաց. «Այդ սեգմենտը, այդ խնդիրները միշտ եղել են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ, անկախ նրանից, թե որ տեղեկատվական կենտրոնն ինչ է առաջարկել: Դա այնպիսի ոլորտ է, որտեղ հաջողությունները երբեք չի կարելի համարել վերջնական, պետք է աշխատես նորանոր ձեռքբերումների ուղղությամբ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս