Հաստատվել է անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական հրատապ միջամտության անհրաժեշտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ երկու շաբաթ առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էին անկման վտանգ ներկայացնող մայրաքաղաքի ծառերը: Ըստ այդմ Երևանում առկա է անկման վտանգ ներկայացնող չոր և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան մասնագետները բնապահպանական շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջայց են կատարել և տեղերում ներկայացրել տվյալ ծառերը: Շրջայցն ավարտելով՝ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս փաստել են, որ անկման վտանգ ներկայացնող գույքագրված ծառերի հետ կապված անհրաժեշտ է մասնագիտական հրատապ միջամտություն՝ հատում կամ խորը էտ:

Հարկ է նշել, որ գործընթացի մեկնարկի և նախատեսվող մասնագիտական միջամտության մասին հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:




Լրահոս