«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25­-րդ համատեղ նիստը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի անդամ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու հիշատակը:

Նախագահը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-­ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսվեց նիստի աշխատանքը:

Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով զեկույց կներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարաթոն 2016-ի նպատակաուղղվածության մասին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015 թվականի հաշվետվությունը:




Լրահոս