Մխիթարյանի հեթ-տրիկն ու Հայաստանի 7:1 հաշվով հաղթանակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականն այսօր տարավ իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում կայացած ընկերական խաղում Հայաստանի թիմը 7:1 հաշվով հաղթեց  Գվատեմալային:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չէր հաղթել նախորդ 14 խաղերում, իսկ վերջին 5 հանդիպումներում գոլ չէր խփել: Հայաստանի թիմը նախորդ հաղթանակը տարել էր 2014 թվականի մայիսի 27-ին:

Ընկերական խաղ 

Հայաստան – Գվատեմալա՝ 7:1

Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50, Արթուր Սարկիսով, 72, Զավեն Բադոյան, 84 – Կարլոս Ռուիզ, 7




Լրահոս