Վանաձորում արդեն ընտրակաշա՞ռք է բաժանվում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Իմ անունը ընդհանուր ֆոնի վրա շրջանառվել է, բայց այս պահին կուսակցության վերջնական որոշում չկա: Ինձ թվում է, որ մոտ օրերս պարզ կլինի»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու Հանրապետական կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուն։ Շռջանառվող տեղեկությունների համաձայն՝ Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Կարապետյանն է Ասլանյանին հովանավորում։

Վերջինս թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ ունի նման աջակցություն։ Ի դեպ, ասում են, վերջին օրերին Ասլանյանը վանաձորցիների համար անվճար է նոտարական գործարքներ կնքում։ Ավելի շուտ՝ ինքն է վճարում նրանց փոխարեն, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու դեպքում ստանա նրանց աջակցությունը։ «Ոչ, չկա այդպիսի բան»,- հերքեց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս