Կոռուպցիայի վառ դրսևորման հետևանքները. ապահով Հայաստանում մարդիկ անպաշտպան են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է Հայաստանում եւ հատկապես Երեւանում բնակարանային խարդախության դեպքերին: Դեռեւս 2013 թվականին գրել էինք, թե ինչպես է 2011 թվականի նոյեմբերի 14-ին 58-ամյա Անժելա Պողոսյանը բնակարան է գնել եւ դարձել խարդախության զոհ:

Դեռեւս տարիներ առաջ Անժելա Պողոսյանը հայտնել էր, որ բրոքերի միջոցով տեղեկացել էր, որ Երեւանի Մարգարյան 2-րդ նրբանցքի 4-րդ շենքում բնակարան է վաճառվում: Բրոքերի ուղեկցությամբ նա գնացել եւ հանդիպել էր բնակարանի սեփականատիրոջ` Արմինե Հակոբյանի հետ եւ ցանկություն հայտնել գնել այդ բնակարանը: Գործարքը կայացել էր, եւ Անժելա Պողոսյանը 17 միլիոն դրամով գնել էր բնակարանը` նոտարական վավերացմամբ ու կադաստրի վկայականով դառնալով բնակարանի սեփականատերը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս