Կրկնակի հպարտ եմ, որ Գերմանիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև. Արթուր Աբրահամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հանդես է եկել հայտարարությամբ`  անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը:

«Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:
Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի:

Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:

Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Ձեր` Արթուր Աբրահամ»:




Լրահոս