2013 թվականին օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3,2 տոկոսով, 2012 թվականի նույն շրջանի համեմատ:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
2013 թվականի օգոստոսին 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 9,3 տոկոսով: 2013 թվականի օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 466,6 մլն դոլար (190,2 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ ավելանալով 0,6 տոկոսով:
Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-օգոստոսին, 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 752,1 մլն դոլար կամ 720,4 մլրդ դրամ: