Նշանակումներ ԱԻ նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություններում, ՓԾ Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում, Երևան քաղաքի փրկարարական վարչությունում:

Տասնութ երիտասարդ ծառայության է ընդունվել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ Ստեփան Չիչոյանին և Սյունիքի մարզային փրակարարական վարչության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Վռամ Սահակյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:




Լրահոս