Եվրոպայի առաջնության D խմբի առաջին տուրում Թուլուզ քաղաքում հանդիպել էին Իսպանիայի ու Չեխիայի հավաքականները: Համառ պայքարում Իսպանիան կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել:
87-րդ րոպեին Անդրես Ինյեստայի հաշվենկատ փոխանցումից հետո Ժերար Պիկեն մոտ տարածությունից գլխի հարվածով գրավեց դարպասը:
Այս հաղթանակից հետո Իսպանիան 3 միավորով հավասարվեց Խորվաթիային, որը երեկ 1:0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ընտրանուն: