Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է ջանքերը Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է «Bild»-ը:
Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Դրա հետ մեկտեղ «Բորուսիա»-ն նախընտրում է պահել Մխիթարյանին մեկ մրցաշրջան, ինչից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: