«Իսլամական պետություն»-ը մեծ թվով զինյալներ ունի իր ենթակայության տակ, ովքեր գտնվում են Արևմուտքի երկրներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրեննանը:
Տվյալ տեղեկատվությամբ զեկույցը գերատեսչության ղեկավարը պլանավորում է ընթերցել հետախուզության հարցով ԱՄՆ Սենատի կոմիտեի նիստի ժամանակ, որը կկայանա հունիսի 16-ին, փոխանցում է Associated Press-ը:
Այդ զինյալները կարող են օգտագործվել ահաբեկչությունների իրականացման համար:
Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումը փորձեր է կատարում արևմտյան պետություններ ուղարկել իր գործակալներին՝ զբոսաշրջիկների կամ փախստականների տեսքով:
Բրենանը հավելել է նաև, որ ահաբեկչական խմբավորումն այդպիսով պլանավորում է ակտիվացնել իր «գործունեությունը» :