Ադրբեջանում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի աշխատանքայի խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է քննարկել հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի ազատ արձակման հարցը՝ փոխանակելով Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
«Եթե հայկական կողմը իսկապես ցանկանում է հանդիպումներ անցկացնել, ապա մենք պատրաստ ենք: Մենք առաջարկում ենք, որպեսզի քննարկման առաջին հարցը լինի երկու կողմերից գերիների ազատ արձակումը»,-ասել է նա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն ավելի վաղ այցելել էին հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014թ. դեկտեմբերի 26-ին Աղդամի շրջանում: