«Եթե չի ծառայել, ապա պետք է պարզել՝ ինչ պատճառով». ինչու են ծառայությունից խուսափողները պաշտոններ ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր, թե գոնե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետք է որ վերջապես վերանայվի բանակում չծառայած փափկասուն երիտասարդներին բարձր պաշտոնների նշանակելու քաղաքականությունը: Ցավոք, վերջին նշանակումները հակառակը ցույց տվեցին:
Արդյոք ապրիլյան պատերազմի հաջորդող օրերին բոցաշունչ ելույթներ ունեցող ԱԺ պատգամավորները չեն պատրաստվում այս առնչությամբ որեւէ օրենսդրական նախագծով հանդես գալ` փորձելով խնդրին նոր կարգավորում տալ: Այս հարցը փորձեցինք պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից

-Պարո՛ն Բաղդասարյան, ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրում շարունակում են բարձր պաշտոններ ստանալ այն անձինք, ովքեր բանակում չեն ծառայել:

-Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը նման անօրինական ճանապարհով կամ չգիտեմ ինչ ճանապարներով… եթե հիվանդություն է, կամ երեխա ունենալու պատճառով է. դրանք պետք է ուսումնասիրվեն, այլ բան է, եթե խուսափել է բանակից: Եթե չի ծառայել, ապա պետք է պարզել՝ ինչ պատճառով: Գուցե նա զինվորական ամբիոնում է եղել, որը ավարտելուց հետո ստանում է սպայի կոչում, եղել է հիվանդության պատճառով, ամուսնացած է, երկու երեխա է ունեցել, այդ պատճառով, ասպիրանտուրայի տարկետմամբ՝ գիտությունների թեկնածու է եղել, տարբեր պատճառաբանություններ կան, առանց ուսումնասիրելու պետք չի ասել՝ չի ծառայել: Իմ կենսագրականում էլ մի հատ բացթողում էր եղել, որ չէին նշել՝ պահեստի սպա, սկզբում սկսեցին շահարկել, հետո, բնականաբար, լռեցին, քանի որ կենսագրականը նորմալ լրացվեց:

-Այնուամենայնիվ, չեք կարծո՞ւմ, որ անհրաժեշտ է այս հարցին լրացուցիչ օրենսդրական կարգավորումներ տալ:

-Օրենքի դաշտում կա, թե չծառայածները որ պոստերում իրավունք չունեն աշխատել. ուժային կառույցներ, հարկային մարմիններ, եթե նկատի ունեք ընդլայնել, կարելի է քննարկել:

զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս