Թեժ Ազգային ժողովից մինչև «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի բերման ենթարկելու անհաջող փորձը. շաբաթվա ամփոփում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող շաբաթն առանձնացավ աղմկալի ձերբակալություններով, Ազգային ժողովի բուռն արտահերթ նստաշրջանով և ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի ձևավորմամբ: ArmLur.am-ը շարունակում է ամփոփել շաբաթը:

Աշխատանքային ուրբաթը սկսվեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին երման ենթարկելու անհաջող փորձից: «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 11-ի համարում հայտնել էր, որ մինչ պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցների այս տարվա մարտի 15-ի աղմկահարույց կալանավորումները, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել այդ ժամանակ դեռևս չկալանավորված ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» ավելի ուշ նրա հետ կալանավորված ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ:

Հրապարակումից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը ծանուցում է ուղարկում վերը հիշատակված հոդվածի հեղինակ «ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին` «առաջարկելով» ներկայանալ վարչություն` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար: Սրան ի պատասխան օրաթերթը պաշտոնապես հայտնում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ հայտնի դարձած ողջ տեղեկությունները զետեղված են հրապարակման մեջ:

Չբավարարվելով օրաթերթի հիմնավոր պատասխանով` այսօր` հունիսի 17-ին, Ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ կերպով այցելում են լրագրողի բնակարան և հայտնում, որ բերման ենթարկելու որոշում կա և լրագրողը պետք է իրենց հետ գնա բաժին: Ինչպես արդեն նկատեցինք, քննիչ Խաչիկյանի կողմից կազմված ծանուցման մեջ չի մասնավորեցվում` ինչ կարգավիճակով է լրագրողը հրավիրվում վարչություն, ուստի ԶԼՄ ներկայացուցչի իրեն առաջարկն ընդունելն անհիմն է:

Հարկ ենք համարում ներկայացնել Ռազմական ոստիկանության ծառայողների ինքնախոստովանությունն այն մասին, որ իրենք լրագրողի բնակարան են գնացել քննիչ Խաչիկյանի անհիմն որոշման հիման վրա և նահանջեցին` հրաժարվելով լրագրողին բերման ենթարկելու մտքից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս