Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցի քննարկումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է: Քիչ առաջ դատաանի դիմաց քաշքշուկ սկսվեց:
«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները ցանկանում էին ակցիա անկացնել և պառկել դատարանի դիմաց` ի պաշտպանության Ժիրայր Սէֆիլյանի: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, ճակատի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել:
Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են ճակատի անդամներ Անուշ Կարապետյանը, Սյուզան Սիմոնյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան