Հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն էին այցելել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանի, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի և Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոնի տնօրեն Հ. Վահանյանի հետ քննարկվեցին ՏՏ բնագավառում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին անհրաժեշտ ծրագրային փաթեթների հարցերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են կիրառվել մշտադիտարկման գործընթացը կատարելագործելու, արագ արձագանքման ուժերի համատեղ աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև արտակարգ պատահարի ու տուժածի տեղորոշման և ավելի արագ դեպքի վայր հասնելու նպատակով:
Առաջնային համարելով բնակչության իրազեկվածությունն ու աղետներին դիմակայելու պատրաստվածությունը՝ ՏՏ ոլորտի փորձագետներին առաջարկվեց համատեղ քննարկել և որոշել հետագա անելիքները, ներկայացնել փոխգործակցության այլ ուղղություններ ու առավել արդյունավետ միջոցներ՝ աղետների ռիսկերի կառավարման ոլորտը բարելավելու համար:
Հանդիպման ընթացքում ՃԿԱԿ պետ Հ. Խանգելդյանը ներկայացրեց նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հիմնական գործառույթները, որից հետո քննարկվեցին ծրագրային փաթեթների հետ կապված առաջնային հարցերը: