Հայկական պատվիրակությունը զարմանք է ապրել. Պուտինը վարորդ էր՝ առանց «ախրանայի». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատին մերձ կան մի քանի «մինի-դվարեցներ», որոնք ռուսները կառուցել էին G-8-ի ղեկավարներին հյուրընկալելու համար: Այդ տնակներից մեկում հանգրվանած հայկական պատվիրակությունը Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ անակնկալի է եկել. շենքի առաջ մեկ էլ ու կանգնել է մի սեւ «ջիպ», որի միջից դուրս է եկել վարորդն ու թեթեւ` մաչոյական քայլվածքով բարեւելով բոլորին, ներս է մտել:

«Վարորդը» Պուտինն է եղել` առանց «ախրանայի», նա այցելել է Սերժ Սարգսյանին, որի հետ քիչ հետո դուրս են եկել, գնացել են հանդիպման: Օրվա ավարտին էլ Պուտինը կրկին նույն «ջիպ»-ով վերադարձել, Սերժ Սարգսյանին վերցրել  է, ապա ոտքով զբոսնել են Կոնստանտինյան պալատի այգում: Դարձյալ առանց «ախրանայի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս